Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ:
Նիկոլ Փաշինյանը շրջել է մարզադահլիճում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 314 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։
Կարդացեք նաև
Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի Փշատավան բնակավայրի նորակառույց մսուր-մանկապարտեզ:
Նախակրթարանում շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են երեխաների համար ստեղծված պայմանները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 744 մլն դրամ։ Նորակառույց մոդուլային մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար:
Վարչապետ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել նաև Արմավիրի մարզի Արգավանդ և Տանձուտ բնակավայրերում, զրուցել բնակիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերի: Դրանք վերաբերվել են գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանն ու Կառավարության ծրագրերին:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ