Այսօր՝ մարտի 22-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացղվել, որ Վաղարշապատ քաղաքում գործող գազալցակայաններից մեկի մոտ կրակոց է հնչել և տուժած քաղաքացին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտել են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Պարոնյանն է, ով հրազենային վնասվածք է ստացել գոտկատեղի շրջանում։
Դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ գազալցակայանը պատկանում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում