Լրահոս
Օրվա լրահոսը

Կար երանելի ժամանակ, երբ մենք ոչ միայն հաղթող էինք, այլեւ պարտվածի հոգեբանություն չունեինք․ «Հրապարակ»

Մարտ 22,2025 11:40

Կար երանելի ժամանակ, երբ մենք ոչ միայն հաղթող էինք, այլեւ պարտվածի, կոտրվածի, նվաստացածի հոգեբանություն չունեինք, եւ դա արտահայտվում էր ամեն ինչում: Ճիշտ է` 1994-ին եւ դրանից հետո մենք բազմաթիվ շանսեր ունեինք՝ մեր հաղթանակը կապիտալիզացնելու եւ անգամ «Բաքվում թեյ խմելու», սակայն մեզ ագրեսիվ չէինք պահում, չէինք փորձում ոչնչացնել պարտված թշնամուն` մեծահոգի էինք ու համբերատար: Մեզ թվում էր, թե ժամանակը մեր օգտին է աշխատում, եւ եթե Արցախը 20-30 տարի անկախ է եղել, պատմական արդարությունը մեր կողմից է, մենք արել ենք անհնարինը` մեզնից մեծաքանակ զինուժին հաղթելով, ուրեմն աշխարհը վաղ թե ուշ կճանաչի Արցախի անկախությունը, իսկ Ադրբեջանը վաղ թե ուշ կհաշտվի Արցախը կորցնելու մտքի հետ:

Ու չնայած ագրեսիվ չէինք եւ նոր պատերազմ չէինք հրահրում, բայց նաեւ խեղճ չէինք եւ թույլ չէինք տալիս թշնամուն լկտիանալ` հակառակորդի յուրաքանչյուր կրակոց մեր կողմից կրկնակի պատասխանի էր արժանանում, ոչ մի ոտնձգություն անպատիժ չէր մնում, յուրաքանչյուր հանդգնություն՝ մեր սուվերենության եւ Արցախի նկատմամբ, խեղդվում էր բնում: Ազգային արժանապատվություն ունեցող ղեկավարներ ունեինք, համարձակ ու ինքնավստահ հասարակություն, մարտի նետվելու պատրաստ բանակ:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31