Ադրբեջանը շարունակում է համակարգված ոչնչացնել հայկական հետքն Արցախում։ Հողին են հավասարեցվում եկեղեցիներ ու հուշարձաններ, ամբողջական գյուղեր՝ Մարիամաձոր, Ծամձոր, Քարինտակ և այլն, հասարակական նշանակության շինություններ ու թաղամասեր։ Այսպես՝ Ստեփանակերտում ոչնչացվել են ամբողջական բնակելի թաղամասեր, քաղաքի պատմական հատվածը, կառավարական շենքեր։
Ադրբեջանի կողմից այս գործելակերպն ամենևին էլ նոր չէ, այլ՝ տասնամյակներ շարունակ իրագործվող ռազմավարություն․ տարածքի յուրացումն իրականացվում է հայկական հետքը ջնջելով ու մոռացության տալով․ վկան Ջուղայի խաչքարերի ոչնչացումը։
Երկար տարիներ իրեն ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության զոհի կարգավիճակում՝ Ադրբեջանն առաջին պլան էր բերում տարածքային ամբողջականության սկզբունքն ու, իբրև թե, մեկ միլիոն փախստականների հարցը՝ երբեք չթաքցնելով հայկական հետքի բացառումը։
Այն, ինչ Ադրբեջանն անում է Արցախում 2020 թվականից հետո, ի ցույց է դնում նրա ավելի մեծ նպատակը, վերաբերմունքն ու ռազմավարությունը, որն իրականացվում է տարբեր ձևերով, ինչպես՝ հայկական մշակութային ժառանգության աղվանականացում կամ ոչնչացում։
Կարդացեք նաև
Ժառանգության ոչնչացումն ու յուրացումը նպատակ է հետապնդում ջնջել տեղական բնակչության և տարածքի միջև կապը, նվաճել տարածք, ու փորձել օրինականացնել նվաճողի իրավունքն այդ տարածքի նկատմամբ։ Առկա է այս երևույթի ուսումնասիրությանը նվիրված մեծածավալ գրականություն, իսկ հիշողության ջնջման երևույթը հակամարտությունների և ցեղասպանությունների ուսումնասիրության թեմաներից է։ Տարածքի յուրացումն ու բռնակցումը իրականացվում է բնիկ բնակչության տեղահանությամբ, ոչնչացմամբ ու նրանց պատմությունը ջնջելով, «նոր անցյալ» կառուցելով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում