Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն բան ես զիջել՝ հանուն աթոռիդ․ Էդուարդ Շարմազանով

Մարտ 22,2025 10:55

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյբուքյան գրառումը

Դու ոչ միայն զիջել ես, այլ նաեւ հանձնել ես ՀՀ երբեմնի անկախությունը թուրք-ադրբեջանական ուժերին։
Ի՞նչ ես զիջել, հերթով ասեմ …
Նիկոլ, 12.000 քառ կմ Արցախ ես զիջել։
120.000 հայ մարդու տուն ու գերեզման ես զիջել։
5.000 կյանքեր ես զիջել։
12.000 վիրավոր ես զիջել։
Հարյուրավոր վանքեր ես զիջել։
100-ից ավելի հայկական գյուղ ու քաղաք ես զիջել։
Շուշի ու Դադիվանք, Ամարաս ու Գանձասար ես զիջել։
Գորիս-Կապան միջպետական ճանապարհ ես զիջել։
Սեւ լճի մի մասն ես զիջել։
Տավուշի 4 գյուղն ես զիջել։
ՀՀ ինքնիշխան տարածքի առնվազն 240 քառ.կմ տարածք ես զիջել։
Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանն ես զիջել Բաքվին։
Ու դեռ զիջում ու զիջում ես։
Իսկ ամենակարեւորը՝ մեր ազգի նամուսն ու թասիբն ես զիջել։
Արժանապատվությունն ես զիջել։
Արարատի խորհուրդն ես զիջել։
Անկախության հռչակագրի բովանդակությունն ես զիջել։
Հայի հիշողությունն ես զիջել։
Մեր պատմությունն ես զիջել։
Տո, ամեն բան ես զիջել, հանուն աթոռիդ։
Դու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում։
Բա հիմա էլ պարի…
Չես կարող… քանի որ զիջել ես քո համոզմունքը՝ դառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի պաշտպանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31