Նիկոլ Փաշինյանը «Հատիկառհատիկ» խորագրի ներքո հերթական ստատուսն է գրել այն մասին, որ դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված գույք, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 926.81 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: «Շուկայականին մոտարկված արժեքը՝ 114 միլիոն դրամ»։ Այսինքն, մի կտոր թալան էլ է վերադարձրել:
Մենք պարզեցինք, որ բնակելի տունը պատկանում է քաղաքացի Սուրիկ Վաչիկի Գաբրիելյանին, որը կյանքում որեւէ պաշտոն չի զբաղեցրել, մասնակցել է արցախյան առաջին ազատամարտին, Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից զենքով է պարգեւատրվել եւ ամենաուշագրավը՝ մահացել է 2016 թվականին։
Ըստ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե անձը մահացել է մինչ հայցի հարուցումը։ Ինչ իրավական հիմքով են մահացած եւ որեւէ պաշտոն չզբաղեցրած մարդու նկատմամբ դատավարությունն իրականացրել, դժվար է ասել, սակայն Փաշինյանի իշխանությունում ամեն բան հնարավոր է՝ հանուն քարոզչության։ Մենք այս գործի մասին մանրամասն գրել ենք շաբաթներ առաջ։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում