Այսօր Գյումրիում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի նախագահությամբ տեղի ունեցած հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսին, որը նվիրված էր Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ու «ազատ քաղաքի» կարգավիճակ տալու նախագծին, տեսակապով մասնակցում էին նաև ՌԴ փորձագետներ, պատգամավորներ։
ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավոր Օլեգ Մատվեյչևը, խոսելով Գյումրու՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության համար կարևոր ռազմավարական նշանակություն ունենալու մասին, իր խոսքը եզրափակեց աննախադեպ հայտարարությամբ՝ ՌԴ-ի իշխող ուժը Գյումրիում սատարելու է «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին։
«Առանց ձևականությունների և խաղերի ուզում եմ հայտարարել, որ «Եդինայա Ռոսիյան» սատարում է «Մայր Հայաստանի» ծրագրերին և հաղթանակ մաղթում Կարեն Սիմոնյանին»,-ասաց ՌԴ Պետական դումայի պատգամավոր Օլեգ Մատվեյչևը:
Հիշեցնենք, որ «Եդինայա Ռոսիյան» համարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական հենարանը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ