Լրահոս
Օրվա լրահոսը

Այս հրեշավոր գործողություններն այդպես էլ իրավական արձագանքի չարժանացան. Տիգրան Աբրահամյան

Մարտ 21,2025 23:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՆԳ նախարարն այսօր ԱԺ-ում խուսափեց հստակ գնահատական հնչեցնել վերջին օրերին հանրային մեծ աժիոտաժ առաջացրած մի դեպքի, որը վերաբերվում էր արցախյան 2 պատերազմների մասնակից Տիգրան Ուլուբաբյանին ու, մասնավորապես, նրա հայտարարությանը` ոստիկանության Վանաձորի բաժնում իր նկատմամբ տեղի ունեցած խոշտանգումներին և արժանապատվությունը նսեմացնող այլ գործողություններին:

Ավելին, ՆԳ նախարարը սպառնաց, որ եթե այդ հայտարարությունը չհաստատվի, ապա սուտ մատնության հարցով մեղադրանքի հարց առաջ կգա:

Սա ասում է մի պաշտոնյա, ում օրոք, քննչականից ձերբակալվածների պահման վայր տեղափոխվող անձին ճանապարհին «անհայտ» անձինք խոշտանգել են:

Խոսքը Սամվել Վարդանյանի մասին է, որին ՁՊՎ տեղափոխելիս հարձակման էին ենթարկել:

Ուղեկցող ոստիկանները ճանապարհին կանգնեցրել էին մեքենան, հեռացել իբր բնական կարիքները հոգալու, իսկ այդ ընթացքում, մի խումբ անձինք, կազմակերպված ոհմակային հարձակում և այլանդակ գործողություններ էին իրականացրել:

Այս ամենի մասին խոսում է մի պաշտոնյա, ում կառույցի ներկայացուցիչները, օրը ցերեկով, տեսախցիկների առաջ հայհոյելով բռնության էին ենթարկել ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին:

Ու այս հրեշավոր գործողությունները, որոնք մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են, այդպես էլ իրավական արձագանքի չարժանացան և որևէ մեկը պատժի չենթարկվեց:

Ու այսպիսի պաշտոնյաները իրենց աթոռներին են, դեռ խոսում ու սպառնում են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31