Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդու նախկին համայնքապետը մտադիր է դիմել ՍԴ. Վիճարկում են ՔՊ-ի կողմից Ալավերդում իշխանազավթման գործընթացի օրինականությունը. «Փաստինֆո»

Մարտ 21,2025 23:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ալավերդու նախկին համայնքապետը մտադիր է դիմել ՍԴ՝ վիճարկելով ՔՊ-ի կողմից իր պաշտոնանկության գործընթացի օրինականությունը։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասել է ինքը՝ նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը։

««ՔՊ»-ն պատրաստվում է 2026թ.- ի ընտրություններին և ինտենսիվ զավթում է ՏԻՄ իշխանությունները, եւ այն ինչ կատարվել է Ալավերդու համայնքապետի պաշտոնը զավթելու ուղղությամբ, այդ համատեքստում է»,- ասել է Արկադի Թամազյանը։

«Գիտեք, որ Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը բոյկոտում էր նիստերը՝ ՔՊ-ի կողմից Ալավերդում կատարված իշխանազավթումից հետո, սակայն, ՔՊ-ն ավագանու ընդդիմադիր 9 անդամներին նախօրեին զրկել է մանդատներից, այդ թվում՝ նաեւ ինձ։ «ՔՊ»-ում հավանաբար մտածել են, որ առայժմ չենք մասնակցում նիստերին, բայց հնարավոր է այլ քայլեր ձեռնարկենք, իսկ մենք հայցերով դիմել ենք դատարան, ու հիմա էլ պատրաստվում ենք Սահմանադրական դատարան դիմել», – ասաց Արկադի Թամազյանը։

Նախկին համայնքապետի խոսքերով՝ իրենց ավագանու ցուցակում ընդգրկված ողջ կազմն այժմ ինքնաբացարկի դիմումներ է ներկայացրել, որի արդյունքում Ալավերդի համայնքում ավաgանու անդամ մնալու են միայն այն երկու հոգին, որոնք դավաճանաբար միացել են «ՔՊ» ի ծրագրին ու ՔՊ-ն միանձնյա իշխելու է, ինչն ավելի քան հեռու է ժողովրդավական ՏԻՄ կոչվելու իրավիճակից։

Արկադի Թամազյանը հիշեցրեց, որ 2022 թ.ի ընտրությունների ժամանակ «Ապրելու Երկիր» կուսակցությունը՝ իր գլխավորությամբ, հաղթել է «ՔՊ»-ին և կոալիցիա կազմել «ՀԱԿ»-ի հետ ու ստանձնել համայնքի կառավարումը։ «Իհարկե, տեսնում եք, թե ՀՀ-ում ինչ է կատարվում ՏԻՄ ոլորտում և ոչ միայն ՏԻՄ ոլորտում, « ՔՊ»-ն անմիջապես սկսեց ապօրինությունները՝ բառի բուն իմաստով քաղաքական տեռորը, ինչն արտահայտվեց բազմաթիվ ձևաչափերով ՝ ստուգումներ համայնքում տարբեր ոլորտներում, ահաբեկումներ, թե Մամիկոն Ասլանյանի օրինակն աչքիս առաջ ունենամ, կկալանավորեն , բայց չտրվեցինք իրենց սպառնալիքներին ու շարունակեցինք աշխատել։ Իրենք անցան ավելի կոշտ միջոցների արդեն մեկ տարի հետո»,- նշեց նախկին համայնքապետը։

Նրա փոխանցմամբ՝ ՔՊ-ի գործողությունները՝ Ալավերդում իշխանազավթում իրականացնելու ուղղությամբ, վիճարկել են դատարաններում։ «Գիտեք մեր դատական համակարգի վիճակը, մաքուր քաղաքական դատավարություն էր, հայցը չբավարարվեց, իսկ հայցը համայնքի ընտրված ղեկավարին իր պաշտոնում վերականգնելու մասին էր» , – նշեց Թամազյանը։

Նա մտավախություն ունի, որ Գյումրիում ու Փարաքարում եւս կարող է իշխանազավթման նոր մեխանիզմը կրկնվի, եթե հաղթեն ընդդիմադիր ուժերը։

««ՔՊ»-ին օդի ու ջրի պես անհրաժեշտ է ՏԻՄ-երում իշխանություն ունենալ՝ 2026 թ.-ի ընտրություններին ընդառաջ՝ վերարտադրվելու համար»,- ընդգծեց Թամազյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31