Լրահոս
Օրվա լրահոսը

Ալկոհոլի որոշակի քանակ ընդունելուց հետո վեճ է սկսվել հյուրերի միջև, վեճը վերաճել է ծեծկռտուքի

Մարտ 21,2025 23:15

Մարտի 17-ին, երեկոյան ժամը 10-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը «Ալկոհոլային հարբածություն, գլխուղեղի փակ վնասվածք և բազմակի վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Ախուրյանի Հոլանդական թաղամասի բնակիչ 37-ամյա տղամարդու:

Մեկնել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը: Քրեական ոստիկանները, համագործակցելով Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի գործընկերների հետ, պարզել են, որ Գյումրիի Կամոյի փողոցում գնտվող մի բնակարանում 52-ամյա տանտերը հուրընկալել է 37 և 38 տարեկան ախուրյանցի երկու տղամարդու:

Ալկոհոլի որոշակի քանակ ընդունելուց հետո վեճ է սկսվել հյուրերի միջև, վեճը վերաճել է ծեծկռտուքի, որը փորձել է կանխել տանտերը, սակայն 38-ամյա հյուրը բռունցքի մի քանի հարված էլ հասցրել է նրան:

Ահազանգից մոտ մեկուկես ժամ անց 38-ամյա ախուրյանցին ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, հետո` կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն:

 

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31