Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ սրբություն ու արժեք չունեն»․ Դավիթ Գալստյանը՝ Տիգրան Ուլուբաբյանին ծեծի ենթարկած ոստիկանների մասին

Մարտ 21,2025 21:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այն, ինչ կատարվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, դա անմարդկային երևույթ է այն մարդու հանդեպ, որն իր վաստակն ունի․ պատերազմի մասնակից զոհվածի երեխա է։ Դա խոսում է  նրա մասին, որ այդ անմարդկային երևույթները որևէ սրբություն ու արժեք չունեն»,- ՀՀ Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով արցախցի երիտասարդի Տիգրան Ուլուբաբյանին՝ ոստիկանների կողմից ծեծի ենթարկելուն։

Նա վստահեցրեց՝ մեզնից ոչ մեկ անկախ նրանից ՀՀ-ից է, թե՝ Արցախից, երաշխավորված չէ, որ նույնն իր հետ էլ կարող է պատահել։ Խոսելով արցախցիների վերադարձի հետ կապված՝ ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հայտարարությունների մասին՝  Դավիթ Գալստյանն ասաց․ «Փորձում են իրենց մեղքերը բարդել Արցախի իշխանությունների վրա՝ անվանելով ապիկար իշխանության գործունեության ընթացքում։ Թող հիշեն, որ իրենց ապիկար գործունեության ընթացքում Ադրբեջանը հատել է ՀՀ սուվերեն տարածքը։ Իրենց բոլոր դժբախտություններում, պարտություններում նրանք մեղավորներ են փնտրում նախկինների մեջ, այլ քաղաքական ուժերի մեջ։ Բոլորը մեղավոր են բացի իրենցից։ Այդ մարդիկ իրենց նույն ձեռագրով կառավարում են երկիրը, որը, ինչպես տեսնում ենք, օրեցօր տանում են կործանման»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31