Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց այդ տղան էլ է ինձ հայհոյել, որ ձեռները գրպանը գցած քայլում է»․ Տիգրան Ուլուբաբյանը մատնացույց արեց իրեն հայհոյող ոստիկանին

Մարտ 21,2025 20:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հենց այդ տղան էլ է ինձ հայհոյել, որ ձեռները գրպանը գցած քայլում է»,- ՀՀ Քննչական կոմիտեի դիմաց լրագրողներին ասաց ոստիկանների կողմից ծեծի ենթարկված արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանը՝ մատնացույց անելով մի անձի, որը դուրս եկավ Քննչական կոմիտեից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  այսօր տեղի է ունենալու Տիգրան Ուլուբաբյանի և նրան ծեծի ենթարկած ոստիկանների առերես հարցաքննությունը։ Ոստիկանները Քննչական կոմիտե են եկել իրենց փաստաբանների ուղեկցությամբ։

Լրագրողները փորձեցին խոսել Տիգրան Ուլուբաբյանի մատնացույց արած անձի հետ։ Նա ոստիկանության աշխատակցի ուղեկցությամբ, առանց լրագրողների հարցերին արձագանքելու, քայլում էր։ Խնդրեցին ներկայանալ՝ նշելով, որ իրեն են մատնանշում՝ որպես նույնականացված ոստիկան, ի պատասխան ուղեկցող ոստիկանն ասաց․ «Թողեք, էլի․․․ժողովուրդ ջան, բան չկա, գնում ենք այլ տեղ, ո՞ւր եք գալիս մեզ հետ։ Ի՞նչ գործ ունեք մեզ հետ»։

Լրագրողներն հարցրին՝ երբևէ տեսե՞լ եք Տիգրան Ուլուբաբյանին, նա ասաց՝ ոչ։ Հարցին՝ չեք եղե՞լ բաժնում, երբ բերման են ենթարկել նրան, կամ հրավիրել հարցաքննության, նա չպատասխանեց ու լուռ հեռացավ։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31