Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք գնալու, մնալու ենք պայքարենք ու վերադառնանք Արցախ»․ Արցախից բռնի տեղահանված

Մարտ 21,2025 20:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Միասին» հասարակական-քաղաքական շարժման այսօր՝ Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ, իր ելույթում, Արցախից բռնի տեղահանված Աննա Այվազյանը տարակուսանք հայտնեց առ այն, որ հավաքի մասնակիցների թիվը սակավ էր․ «Զարմանալի բան է, փոխարեն քանի գնանք շատանանք՝ պակասում ենք, բայց պահանջներն էլ ավելանում են։ Բայց պահանջները կատարելու համար ժողովուրդ է պետք»։

Նա արցախցիներին կոչ արեց՝ ակտիվ լինել, դուրս գալ փողոց, տարբեր ցույցերի մասնակցել՝ առաջնային խնդիր դնելով հավաքական վերադարձն իրեն տներ։ Նաեւ կոչ արեց՝ չհամակերպվել ՀՀ կառավարության՝ Արցախից բռնի տեղահանվածների նկատմամբ սոցիալական ծրագրերի կրճատումների հետ եւ դժգոհությունները դարձյալ հայտնել փողոցում՝ տարբեր ցույցերով։

«Բլոկադայի ժամանակ ավելի հեշտ էր դիմանալ, քան այս գոյապայքարին, մաքառումից։ Մի «40+10» էլ որ ձեզ օգնում էր տալ վարձերը, դա էլ է արդեն վտանգի տակ։ Ի՞նչ է նպատակն այս իշխանության՝ վերջնականապես հուսահատեցնել, որ դուք էլ թողնեք մեր հայրենիքը, մնացած մի բուռ հողը։ Մենք չե՛նք գնալու, դիմանալու ենք և հասնելու մեր ուզածին»։

ՀՀ կառավարությանն էլ Աննա Այվազյանը զգուշացնում է՝ չեն ընկրկելու, չեն գնալու Հայաստանից, մնալու են եւ պայքարելու են Արցախ վերադարձի համար։

Մանրամասները՝ տեսանյութում

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31