Լրահոս
Օրվա լրահոսը

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Մարտ 21,2025 19:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի մասին: Մրցույթին կարող են մասնակցել ծրագրավորողներ և ոլորտով հետաքրքրվողներ՝ YoPhone-ում ստեղծելով իրենց բոտը կամ մինի հավելվածը։ Նախագծի դրամաշնորհը տրամադրում է «Բահամուտ» հիմնադրամը:

Fastex-ն արդեն երկրորդ անգամ է աջակցում Future Economy Summit-ին, որի ընթացքում մարտի 18-ից Fastex-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Երևանի, Գյումրու, Վանաձորի համալսարանների և այլ ուսումնական հաստատությունների սաների հետ։

Համաժողովի շրջանակում առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երևանի պետական մանկավարժական համալսարանում։ Հաջորդ կանգառները եղել են Շիրակի պետական համալսարանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը։ Ուսանողները մասնակցել են քննարկումների, հղել իրենց հուզող հարցերը։ Մարտի 20-ին կայացել է հանդիպում Կառավարման պետական ակադեմիայի ուսանողների, իսկ մարտի 21-ին՝ Վանաձորի պետական համալսարանի և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի երիտասարդների հետ: Ամփոփիչ հանդիպումներ տեղի կունենան նաև մարտի 28-29-ին Ծաղկաձորում։

Fastex-ի ներկայացուցիչներ Պավել Արամյանը,Դիանա Պարտիզպանյանը և Արմեն Բաղդասարյանը հանդես են եկել դասախոսություններով։ Մասնագետները պատմել են Web3 և բլոկչեյն տեխնոլոգիաների, DeFi (ապակենտրոնացված ֆինանսներ), վերջին միտումներից, խոսել ոլորտային կարևոր թեմաներից և կիսվել իրենց փորձով: Ներկայացվել են նաև YoHealth առողջ ապրելակերպը խթանող հավելվածը, YoPhone մեսենջերը  և YoCerebrum մետավերս տիրույթը։

Ոլորտով հետաքրքրվողների և ուսանողների համար մուտքն ազատ է:

 

Հիշեցնենք, որ Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31