ՆԳ նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչները մարտի 13-14-ը մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած OCTOPUS ծրագրի պաշտոնական մեկնարկին: Ծրագիրն իրականացնում է Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը՝ Գերմանիայի Դաշնային քրեական ոստիկանության գրասենյակի և Ռումինիայի գլխավոր ոստիկանական տեսչության հետ համատեղ:
Ծրագրի նպատակն է ընդլայնել ԵՄ-ում գործող Բարձր ռիսկային հանցավոր ցանցերի վերաբերյալ պատկերացումները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Բալկանյան և Արևելյան գործընկերության երկրներին, բարելավել գործընկեր երկրների և հանցավոր ցանցի ծագման երկիր հանդիսացող երկրների միջև համագործակցությունը: Այն նպատակ ունի նաև ԵՄ անդամ պետությունների իրավապահ մարմինների համար համապարփակ կորպուսի միջոցով մշակել համապատասխան մեթոդներ, ինչը թույլ կտա հանցավոր գործողությունների դեմ արդյունավետ պայքարելու ուղղությամբ տրամադրել համապատասխան գործիքներ և ռազմավարություններ:
ՆԳ նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչներն իրենց ելույթներում ընդգծել են հանցավորության դեմ պայքարում Ծրագրի կարևորությունը, իրավապահ մարմինների, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնումը:
Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից՝ Ներքին անվտանգության հիմնադրամի շրջանակում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ