«Ազատություն». Ֆրանսիան և Իտալիան արգելափակել են Ուկրաինայի համար նախատեսված հինգ միլիարդ եվրոյի օգնությունը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին։
Գործակալության աղբյուրները նշում են, որ թեև մարտի 20-ին Բրյուսելում տեղի ունեցած նիստին ԵՄ 27 անդամ երկրներից շատերը կողմ են եղել Կիևին ռազմական օգնության համար միջոցներ հատկացնելու նախաձեռնությանը, այդուհանդերձ որոշումը հետաձգվել է։
Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ Հռոմը լրացուցիչ տեխնիկական և ֆինանսական մանրամասներ է պահանջել, իսկ ֆրանսիական կողմը թեև կողմ է նախաձեռնությանը, սակայն առաջնահերթություն է համարել Կիևին G7-ի 18 միլիարդ դոլար վարկի մի մասի իրականացումը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: