Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍանտաՖե»-ն միացել է Երեմյան ընկերությունների խմբին

Մարտ 21,2025 17:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կասկադ համալիրի հարևանությամբ տեղակայված «ՍանտաՖե» բացօթյա սրճարան-ռեստորանն անցել է Երեմյան ընկերությունների խմբին։ Այն Երեմյան ընկերությանը հատուկ հյուրընկալությամբ, սպասարկմամբ, նոր մոտեցումներով ու խոհանոցով՝ հյուրերի համար իր դռները կբացի ապրիլի 2-ից։

Բացօթյա երևանյան միջավայրը, Կասկադի համայնապատկերը, պրոֆեսիոնալ անձնակազմը և բարձրորակ սնունդը սրճարան-ռեստորանը կդասեն քաղաքի սիրելի վայրերի շարքում։

«ՍանտաՖե»-ն իր հյուրերին կսպասի ամբողջովին նորացված ճաշացանկով, որտեղ համադրված ուտեստները, աղանդերն ու կոկտեյլները կզարմացնեն անգամ ամենաքմահաճ հյուրերին։

Մինչ ծնողները կվայելեն իրենց ժամանցը, երեխաներին սպասվում է հետաքրքիր մանկական խաղահրապարակ՝ ապահով, անվտանգ, գունեղ, լի տարբեր խաղերով և համեղություններով։

«ՍանտաՖե». որտեղ կատարյալ համերը հանդիպում են հիասքանչ տեսարանների։

Երեմյան ընկերությունների խումբը հյուրընկալության ոլորտում գործում է շուրջ 20 տարի՝ մինչ այս Երևանում ունենալով 11 հայեցակարգով 17 ռեստորան։ Ընկերությանն են պատկանում այնպիսի հեղինակավոր ռեստորաններ, ինչպիսիք են Հայաստանի միակ բարձր հեղինակային խոհանոցով Ռենոմե ռեստորանը, Լիվինգսթոնը, Շերեփը, Լավաշը, Պանդոկ Երևան ռեստորանների ցանցը, Սմոթինք Շեֆ սթեյքհաուսը, Կազա Նոստրան, Սիզընս ռեստորանը, Սվիթլենդը և սրճարանը և այլն, որոնք միայն անցած տարվա ընթացքում հյուրընկալել են 1 միլիոն 200 հազարից ավելի այցելուների։

Աշխարհահռչակ TripAdvisor ճամփորդական կայքում ընկերությունների ռեստորանները զբաղեցնում են լավագույն 5-յակը՝ արժանանալով զբոսաշրջիկների բացարձակ գնահատականներին։

Ընկերությունների հիմնադիրը հայտնի գործարար, ռեստորատոր Դավիթ Երեմյանն է, ով կանգնած է Հայաստանի հյուրընկալության ոլորտի ակունքներում։

«ՍանտաՖե»-ին ընկերությունը փոխանցելու է իր տասնամյակների փորձը, որակն ու հեղինակությունը՝ լավագույն փորձառություն խոստանալով իր բոլոր տարիքի հյուրերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31