Պրահայում Ադրբեջանը փորձել է ֆիլմ հանել մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված փառատոնից։
«One World Human Rights Festival»-ին Չեխիայում Ադրբեջանի դեսպանատունը նամակ է գրել՝ պահանջելով փառատոնի ծրագրից հանել և չցուցադրել Ալեքսիս Պազումյանի Արցախի մասին «Սև այգի» ֆիլմը։
Փառատոնն արհամարհել է նամակը։
Այդուհանդերձ, թուրքական և ադրբեջանական հակամարդկային ու հակաստեղծարար արշավը շարունակվում է, որի պատճառով 2024թ․ երկու հայկական ֆիլմ գրաքննվել է Ադրբեջանի պատճառով, և մենք կրկին պահանջում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ ուշադրության կենտրոնում պահել հայերի մասին հայ ստեղծագործողների աշխատանքները։
ԱԳՆ-ից պահանջում ենք դատապարտել Ադրբեջանի արարքը։
Նույն գերատեսչությունից պահանջում ենք շրջաբերականներ ուղարկել արտերկրում Հայաստանի բոլոր դեսպանատներին հայկական ֆիլմերն ու բոլոր ստեղծագործությունները ուշադրության կենտրոնում պահելու և հարկ եղած դեպքում պաշտպանության տակ առնելու համար։
Կարդացեք նաև
Հայ կինոգործիչներն արդեն միավորվել են, որպեսզի մեկը մյուսի ստեղծագործությունը պաշտպանի։ Մենք կոչ ենք անում ընդլայնելու այդ համագործակցությունն՝ պաշտպանությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։
Շնորհակալ ենք One World փառատոնին՝ սադրանքներին չտրվելու և կինոն ու մարդու իրավունքները արժևորելու համար։
Ոչ մի հայկական ստեղծագործություն չպետք է մնա անպաշտպան ու խտրականության ենթարկվի։
Ակն ընդ ական