Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ի տիրույթում պետք է լինեին Արցախի՝ ցեղասպանված եւ բռնի տեղահանված մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը. Էդգար Ղազարյան

Մարտ 21,2025 17:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Նախորդ խորհրդարանական լսումների ժամանակ, երբ զեկույց էիք ներկայացրել միայն անգլերենով, ստիպված եղանք ձեզ հիշեցնել ՀՀ Սահմանադրության եւ Լեզվի մասին օրենքի գոյության մասին, որով պահանջվում է, որ պետական պաշտոնյաներն իրենց գործավարությունն իրականացնել միայն հայերեն: Այս անգամ ստիպված ենք տեղեկացնել Մարդու իրավունքների պաշտպանի մասին Սահմանադրական օրենքի գոյության մասին, որի երկրորդ հոդվածը, որը սահմանում է Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները, այն սահմանում է հետեւյալը՝ պաշտպանը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում խախտված իրավունքների, ազատությունների վերականգնմանը:

Ձեր ներկայացրած խնդիրը եւ օրինակները չեն վերաբերվում պետական կառավարման պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդկանց իրավունքների խախտմանը, այլ վերաբերվում են մասնավոր սեկտորի կազմակերպություններին, որոնց հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են վարչական իրավախախտումների մասին օրենսդրությամբ եւ բացարձակապես դուրս են ՄԻՊ-ի մանդատի շրջանակներից»,- ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ: Օրենսդրական լուծումներ» թեմայով լսումների ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին դիմեց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Ապա հավելեց. «Դրա փոխարեն ՄԻՊ-ի տիրույթում պետք է լինեին եւ կարծում եմ այս օրերին հատկապես պետք է լինեն Արցախի ցեղասպանված եւ բռնի տեղահանված մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը: Այս օրերին Քննչական կոմիտեում կազմակերպվում են ինքնաբուխ բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն հանիրավի կերպով ոստիկանության բաժնում բռնության ենթարկված քաղաքացիների, բազմաթիվ են դեպքերը՝ բողոքի ակցիաներից ապօրինի բերման ենթարկված քաղաքացիների, նրանց խախտված իրավունքների վերաբերյալ:

Բայց մեկ էլ պարզվում է, որ ձեր հիմնական մանդատին վերաբերվող հարցերը միշտ դուրս են մնում ձեր ուշադրության կենտրոնից… Հիմա ուզում եմ հասկանալ՝ ձեր խնդիրներով ի վերջո կզբաղվե՞ք, թե՛ չէ: Իսկ եթե շատ եք ուզում զբաղվել այլ խնդրով, կարող եք շատ հանգիստ հրաժարական ներկայացնել եւ դառնալ պարեկ: Ի դեպ, պետությունը խրախուսում է կանանց ներգրավումը պարեկային ծառայությունում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31