Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԺ փոխնախագահը հայերի հանդեպ ատելության խոսքով է հանդես եկել հարցազրույցներից մեկում

Մարտ 21,2025 17:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Հայերն ի սկզբանե չեն եղել Ադրբեջանի տարածքում, ոչ էլ ողջ Հարավային Կովկասում։ Նրանք բնիկ չեն։ Նրանք վերաբնակեցվել են Ցարական Ռուսաստանի կողմից։ Նրանց վերաբնակեցման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր կան, և ոչ մի հայ քաղաքական գործիչ կամ պատմաբան չի կարող դա հերքել։ Եթե ​​ուսումնասիրեք Արկադի Ղուկասյանի տոհմաբանությունը, պարզ կլինի, թե երբ են նրա նախնիները ժամանել ադրբեջանական հող և բնակություն հաստատել։ Նրանց Ադրբեջանին կապող ոչինչ չկա։ Նրանք երբեք կառուցող չեն եղել, նրանք միշտ կործանիչներ են եղել․․․ Սա հայկական վանդալիզմ է. հիմա, երբ անկյուն են ընկել, ողորմելի մարդկանց պես են իրենց պահում․․․», – նման ատելության խոսքով է հանդես եկել Ադրբեջանի ԱԺ փոխնախագահը իր հարցազրույցներից մեկում։

Հայերի՝ բնիկ լինելու, այդ թվում՝ հենց Արցախի տարածքում բնիկ լինելու մասին փաստերն այնքան շատ են, որ այդտեղ անգամ քննարկման թեմա էլ չկա, բայց ցավալին այն է, որ նման ձևակերպումներով նրանք ոչ միայն ատելության խոսք են տարածում՝ պետական մակարդակով, այլ փորձում են հարցականի տակ դնել հայերի ապրելու իրավունքն այս տարածաշրջանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31