Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի հետ տեղի է ունեցել գերիների եւ անհետ կորածների հանձնաժողովների հանդիպումը, պայմանավորվածություն է ձեռք բերվել»․ Արմեն Աբազյան

Մարտ 21,2025 16:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարը ձեզ տեղեկացրել է»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ հրաժարվելով պատասխանել այս մասին հարցերին։

Նա նշեց, որ Ադրբեջանի հետ տեղի է ունեցել գերիների եւ անհետ կորածների հանձնաժողովների հանդիպում։ «Ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվել, դուք գիտեք, թե ինչ հարցրերի մասին է խոսքը, մանրամասնությունները չեմ բացահայտի հիմա։ Քննարկում տեղի է ունեցել, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աշխատանքները կշարունակվեն։ Դրա վերաբերյալ ես հանդիպում եմ ունեցել նաեւ ծնողների հետ, տեղեկացվել են իրենք այդ հանդիպման արդյունքների եւ շարունակական աշխատանքի վերաբերյալ։ Ժամկետներ չեմ կարող նշել, քանի որ ամիսներ առաջ ես ասել էի՝ հանդիպում է տեղի ունենալու։ Եվ այդ հանդիպումը վերջապես տեղի ունեցավ փետրվարի 7-ին։ Հիմա նորից նույն կերպ կպատասխանեմ, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հաջորդ հանդիպումը տեղի ունենա եւ դրա արդյունքում այն արձանագրված կետերը, որոնք հուզում են մեր անհետ կորածների ծնողներին, գերեվարվածներին` այդ հարցերի ամբողջական պատասխանը ստանալու»,- ասաց նա։

Հարցին, թե հանդիպման ընթացքում եղե՞լ է քննարկում միջազգային հայցերից հրաժարվելու մասին, Աբազյանը պատասխանեց․ «Ես խնդրում եմ, նշված հարցը պետք չէ այլ դաշտ տեղափոխել։ Նշված հարցը կոնկրետ վերաբերում է գերիների եւ անհետ կորածների հարցերին։ Եվ մեր հանձնաժողովների կողմից միայն ու միայն քննարկվում են նրանց հայտնաբերման, վերադարձի հարցերը»։

Նա ասաց, որ հայկական կողմն ամեն ինչ անելու է, որպեսզի գերիների վերադարձի հարցում անպայման հաջողություն ունենանք։ «Այս պահին չեմ ուզում մանրամասներ բարձրաձայնել»,- նշեց Աբազյանը։

Անդրադառնալով հարցին, որ սահմանային մի շարք հատվածներից ռուս սահմանապահները դուրս բերվեցին, քննարկվո՞ւմ է հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցը, ԱԱԾ տնօրենը պատասխանեց․ «2024 թվականի ընթացքում Զվարթնոց օդանավակայանում ծառայությունն ամբողջությամբ իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից։ Նույնը իրականացվում է նաեւ Ագարակ սահմանային հատվածում, այսինքն՝ հայ-իրանական սահմանին, եւ մարտի մեկից նույնպես ծառայությունն անցակետում իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից։ Այս պահին կոնկրետ որեւէ այլ որոշում չունենք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31