Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց գերիների վերադարձի հարցի ներառման խաղաղության պայմանագրի ստորագրումը բազմաթիվ հնարավորությունների դռներ է փակում, նաև Արցախի հարցի համար. Վահրամ Բալայան. «Ապառաժ»

Մարտ 21,2025 16:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապառաժ». Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, պատմաբան Վահրամ Բալայանի գնահատմամբ՝ Շվեյցարիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը մեծ ու դրական քայլ է: Նա հույս ունի, որ սա նախադեպ կլինի նաև այլ երկրների խորհրդարանների համար, որպեսզի նմանօրինակ բանաձևեր ընդունեն։

Ինչ վերաբերում է Բաքվի բանտերում ապօրինի պահվող գերիներին և «խաղաղության պայմանագրին», որի բոլոր 17 կետերը, ըստ կողմերի՝ համաձայնեցված են, սակայն այնտեղ գերիների վերադարձի մասին կետ չկա, Վահրամ Բալայանն ասաց՝ առանց գերիների վերադարձի հարցի ներառման՝ նման թղթի ստորագրումը բազմաթիվ հնարավորությունների դռներ է փակում, նաև Արցախի հարցի համար։

«Իմ տեսանկյունից՝ Արցախի հարցը փակված չէ, կարծում եմ՝ մեր ժողովուրդը պետք է պահանջատեր լինի, նպաստի, որ արցախահայերի հավաքական վերադարձն իրականություն դառնա»,- ընդգծեց Վահրամ Բալայանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31