Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյանը գործով ապացուցում է, որ ՔՊ նախընտրական խոստումներն ընդամենը հռետորաբանություն են. 168.am

Մարտ 21,2025 16:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արդյունավետ» աշխատանքի մաստեր կլաս Տիգրան Ավինյանից

 168.am. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, թերևս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այն կարկառուն ներկայացուցիչներից է, ով գործով ապացուցում է, որ իրենց կողմից տրված նախընտրական խոստումներն ընդամենը հռետորաբանություն են։ Ավինյանը, որն առաջին իսկ օրվանից թմբկահարում էր Երևանի ու երևանցիների հարմարավետ կյանքի համար մեծ ծրագրեր իրականացնելու մասին, ըստ էության, վերածվել է խոստումներն ու իր ուղիղ պարտականությունները չկատարած քաղաքապետի։ Ակամայից հիշում ենք դեռ 2022թ. Փաշինյանի խոսքը, թե քաղաքային կառավարումը պետք է արդյունավետության օրինակ լինի։ Չէ, սա միանշանակ Տիգրան Ավինյանի ու Երևանի ավագանու իշխող մեծամասնության մասին չէ։

Բոլորիս հայտնի է, որ որևէ նոր բան ստեղծելու կամ բարելավելու համար, որպես կանոն, անհրաժեշտ է ֆինանսական ռեսուրսի ծախս։ Այժմ պատկերացրեք, որ արվում են հայտարարություններ, տրվում են խոստումներ, բայց հետո թղթի վրա տեսնում ես, որ որպես այդպիսին՝ ոչ մի ֆինանսական ռեսուրս այդ խոստումներն իրականացնելու ուղղությամբ չի ծախսվել։ Այդ թուղթն էլ ո’չ գործող իշխանության ընդդիմախոսներն են կազմել, ո’չ հասարակ երևանցիները, այլ հենց Տիգրան Ավինյանի կողմից ղեկավարվող Երևանի քաղաքապետարանը։ Կազմել են նախորդ տարվա՝ 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը, հրապարակել, այնուհետև դրել ավագանու նիստի քննարկմանը, ավելին՝ կողմ քվեարկել։

Ավինյանն ու իր թիմը թղթի վրա խոստովանել են, որ անցած տարվա ընթացքում երևանցիների համար կենսական կարևորություն ունեցող ծրագրերի իրականացման մեծ մասով թերացել են, իսկ առանձին ծրագրերի դեպքում նույնիսկ պլանավորվածի կեսը չեն արել։

1.Կամրջային կառուցվածքների վերականգնում ու պահպանում՝ կատարվել է պլանավորվածի ընդամենը 38.3%-ը։

2.Փողոցների, հրապարակների, այգիների կահավորում`կատարվել է պլանավորվածի ընդամենը 34.7%-ը։ 

3.Նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցում ու հիմնանորոգում`կատարվել է պլանավորվածի ընդամենը 35%-ը։

4.Փողոցների պահպանում ու շահագործում՝ կատարվել է պլանավորվածի ընդամենը 13%-ը։

5.Երևան քաղաքի լուսավորություն՝ կատարվել է պլանավորվածի ընդամենը 13%-ը։ 

6.Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում՝կատարվել է պլանավորվածի 0%-ը։ 

Այո, մեր ընթերցողը շատ ճիշտ կարդաց։ Նախընտրական քարոզչության հիմնասյուն հանդիսացող մետրոյի նոր «Աջափնյակ» կայարան կառուցելու ու այն արագ շահագործման հանձնելու մասին խոստումը շարունակում է իրականություն լինել միայն բառերի մակարդակով` զրոյական կատարողական։

Ի՞նչ է սա, եթե ոչ՝ Ավինյանի ու իր թիմի ձախողում։

Առանձին պատմություն է նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցումն ու հիմնանորոգումը, որոնք Փաշինյանն անձամբ է մշտապես ներկայացնում՝ որպես իր առաջնահերթ նպատակ։ Կային հատկացված միջոցներ՝ 2,227.7 մլն դրամ, բայց դրա միայն 35%-ն է ծախսվել։

Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31