Լրահոս
Օրվա լրահոսը

Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLink

Մարտ 21,2025 16:15

Վճարումներ ստանալու նոր, արագ ու անվտանգ եղանակ՝ ընդամենը մեկ հղումով. Ամերիաբանկը և Դիննո ընկերությունը ներկայացնում են PayLink համատեղ հարթակը, որը վճարումների ստացման և կառավարման նորարարական լուծում է։ Այն օգնում է բիզնեսին պարզեցնել գործընթացները, ստանալ անխափան ու անվտանգ վճարումներ, ինչպես նաև ակնթարթային հաշվետվություն:

«Մեր նպատակն էր ստեղծել հարթակ, որը հնարավորություն կտա բիզնեսին ընդունել վճարումներ առավելագույնս հեշտ ու պարզ եղանակով։ PayLink-ի օգնությամբ մեր գործընկերներն այլևս կարիք չունեն իրենց կայքերում ինտեգրելու վճարային համակարգեր, կատարելու ծրագրավորման կամ դիզայնի աշխատանքներ։ Մենք աշխատում ենք 24/7 ռեժիմով և արձագանքում ենք մեր հաճախորդների հարցերին ցանկացած պահի»,- ասում է PayLink-ի պրոդուկտի պատասխանատու Մարտուն Անանյանը։

PayLink հարթակը տրամադրում է բիզնեսին անհրաժեշտ գործիքակազմ՝ վճարման հղում ստեղծելու և վճարումները կառավարելու համար։ Մասնավորապես, հարթակի միջոցով հնարավոր է ստեղծել վճարման հղում և այն տրամադրել հաճախորդին հաղորդակցման ցանկացած եղանակով, հաճախորդից ստանալ վճարում և նույն հարթակի օգնությամբ հետևել  գործարքի ընթացքին։ Նշենք, որ միջոցները մուտքագրվում են ընկերության հաշվին 2-3 աշխատանքային օրվա ընթացքում՝ ապահովելով գործընթացի լիարժեք թափանցիկությունն ու վերահսկողությունը:

Հավելենք, որ PayLink-ով վճարումներ հնարավոր է ընդունել ինչպես բանկային քարտով, այնպես էլ MyAmeria Pay-ով, Idram, Telcell և Fast Shift դրամապանակներով։

Ամերիաբանկի մասին 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Դիննոյի մասին

 «Դիննո» ՓԲԸ-ն Ամերիաբանկի դուստր ընկերություն է, որը հիմնադրվել է 2023թ.-ին: Այն մասնագիտացած է ոչ բանկային, նորարարական պրոդուկտների ու թվային լուծումների մշակման և իրագործման մեջ: Ընկերությունն այս պահին ներկայանում է 4 հիմնական պրոդուկտով՝ Eventhub, MyTour, PayLink և MedTech:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31