Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ռուսական ալիքների հետ կապված քննարկումներում ընդհանուր հայտարարի եկա՞ն։ Նա ասաց, որ երկխոսությունը շարունակվելու է Երեւանում կայանալիք հանդիպման ժամանակ։
«Մենք հրավիրել ենք մեր գործընկերներին՝ աշխատանքային քննարկում ունենալ Երեւանում, որտեղ շատ կոնկրետ առաջարկներ ենք ներկայացնելու։ Եվ այդ քննարկումների արդյունքում պարզ կլինի, թե համաձայնագրի որ դրույթներն ինչպես կարող են վերախմբագրել։ Նպատակն այն է, որ մենք ունենանք այնպիսի համաձայնագիր, որը ճիշտ կհասցեագրի խնդիրները եւ կբացառի այնպիսի կոնտենտ, որը նախկինում խնդրահարույց է եղել մեր կողմից»,- ասաց նա։
Մխիթար Հայրապետյանն ասաց, որ Հանրային հեռուստատեսության՝ Ռուսաստանում հեռարձակվելու հարցը եւս օրակարգում է։ «Մեր դիրքորոշումն այն է, որ եթե ռուսական կողմն ունի հանրային մուլտիպլեքս, ապա Հ1-ը եւս կարող է հեռարձակվել ռուսական հանրային մուլտիպլեքսով։ Եվ նախկինում այդ առաջարկն առել ենք ռուսական կողմին, չի ընդունվել»,- նշեց Մխիթարյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ