Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան բանկն աջակցել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղին

Մարտ 21,2025 16:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՎՏԲ-Հայաստան բանկն աջակցել է ֆինանսական և ՏՏ ոլորտների ընկերությունների միջև անցկացվող «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի ամենամյա առաջնությանը: Ստացված բոլոր դրամական մրցանակները հաղթողները նվիրաբերել են բարեգործական հիմնադրամին՝ ի աջակցություն քաղցկեղի դեմ պայքարող երեխաների։ 

Ինտելեկտուալ մրցաշարին մասնակցեցին ընդհանուր 11 թիմ, այդ թվում, ՎՏԲ-Հայաստան Բանկը: Խաղն անցկացվեց երեք փուլով՝ յուրաքանչյուրը բաղկացած 10 հարցից։ Առաջնության ավարտից հետո կազմակերպիչները մրցանակներ հանձնեցին հինգ անվանակարգերում՝ «Լավագույն թիմ», «Լավագույն խաղացող», «Լավագույն ավագ» «Լավագույն պատասխան» և «Լավագույն հարց»։ ՎՏԲ-Հայաստան Բանկը վկայագիր հանձնեց «Լավագույն խաղացող» անվանակարգում հաղթողին։ Նա ընտրվել էր ժյուրիի կողմից՝ ամենաօրիգինալ պատասխանը տալու համար։

«Մեզ համար նման նախաձեռնություններին մասնակցելը միայն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մաս չէ: Սա հնարավորություն է՝ նպաստելու կարևոր սոցիալական խնդիրների լուծմանը և աջակցելու այն նախագծերին, որոնք կարևոր են հասարակության համար: Ինտելեկտուալ մրցաշարերը ոչ միայն միավորում են մարդկանց, այլև օգնում են զարգացնել գիտելիքի մշակույթը և ոգեշնչում դեպի նոր ձեռքբերումներ, – նշում է ՎՏԲ-Հայաստան բանկի Անձնակազմի հետ աշխատանքի վարչության պետ Արտյոմ Ղուկասյանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31