Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնացրե՞լ եք պետական պաշտոնյաների, որոնց ձայնը հանրության վրա շատ բացասական ազդեցություն է թողնում. Էդգար Ղազարյանը՝ Անահիտ Ավանեսյանին

Մարտ 21,2025 16:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Դուք ասացիք, որ քաղաքականություն մշակող մարմին եք, բայց ցանկացած նախարարություն իր քաղաքականությունը մշակում է՝ հիմնվելով կառավարության գործունեության, ծրագրի հիման վրա: Ուզում եմ ասեք՝ կառավարության ծրագրի ո՞ր դրույթն է նախատեսում, որ առողջապահության նախարարությունը աղմուկի կարգավորման իմաստով պետք է քաղաքականություն մշակի, խնդրում եմ ձեր հղումները կառավարության գործունեության 2021-2026թթ ծրագրին:

Եվ երբ դուք քաղաքականություն եք մշակում, այն պետք է հիմնված լինի Հանրային առողջության մասին օրենքի վրա, բնականաբար նախարարությունն իր քաղաքականության մեջ պետք է սահմանի, թե որոնք են առաջնահերթությունները»,- ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ: Օրենսդրական լուծումներ» թեմայով լսումների ժամանակ Առողջապահության նախարարին հարց ուղղեց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

«Ես ուզում եմ, որ դուք ասեք՝ հանրային առողջությանը սպառնացող հիվանդությունների ձեր դասակարգման մեջ աղմուկը որերորդ տեղում է…Այստեղ խոսվեց նաեւ ձայնի բացասական ազդեցության մասին, որը որոշ դեպքերում դառնում է խոշտանգման դրսեւորում, առանձնացրե՞լ եք պետական պաշտոնյաների, որոնց ձայնը հանրության վրա շատ բացասական ազդեցություն է թողնում: Օրինակ` ես լսել եմ, որ շատ մարդիկ դժգոհում են, որ վարչապետի ձայնը լսելիս երեխաները լացում են, շները՝ հաչում, նման բացասական ազդեցություն է լինում, դուք ուսումնասիրե՞լ եք ինչպես սահմանափակել այն մարդկանց, ում ձայնը տհաճ է հանրությանը»:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը անպատշաճ համարեց Էդգար Ղազարյանի վերջին հարցը եւ չպատասխանեց դրան:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31