Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հանդես է եկել հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջով

Մարտ 21,2025 15:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի արդյունքներով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (The World Council of Churches) հանդես է եկել Ադրբեջանում պահվող հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու մասին հայտարարությամբ:

«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորը մտահոգություն է հայտնում հայ բանտարկյալների շարունակական ապօրինի կալանքի վերաբերյալ: Մարդկանց պատանդ վերցնելն ու պահելը միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիայի լրջագույն խախտում է»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ 2020թ. նոյեմբերից մինչև 2023թ. հոկտեմբեր, Ադրբեջանն անօրինական կերպով գերեվարել է առնվազն 23 հայի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, նախկին և ներկա պաշտոնյաների և զինվորականների. «Նրանցից շատերը, ինչպես փաստագրել են մարդու իրավունքների կազմակերպությունները, ենթարկվել են խոշտանգումների և նվաստացնող վերաբերմունքի»:

«Մենք վերահաստատում ենք ապօրինի կալանավորված բոլոր անձանց անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու պահանջը: Անձանց երկարատև կալանքը, որն ուղեկցվում է իրավական պաշտպանության խախտումներով, խաթարում է տարածաշրջանում կայուն խաղաղության և հաշտեցման ջանքերը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարությունը նաև կոչ է անում Մարդու իրավունքների խորհրդին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու հայ պատանդների ազատ արձակումը և հորդորում է բոլոր կողմերին՝ կատարել իրենց իրավական պարտավորությունները միջազգային իրավունքի շրջանակներում:

«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն իր համերաշխությունն է հայտնում Հայ Եկեղեցուն և ժողովրդին, ինչպես նաև այս իրավիճակից տուժած բոլոր մարդկանց, և վերահաստատում է արդարության ու խաղաղությանն ուղղված իր հանձնառությունը», – եզրափակում է հայտարարությունը:

Free Armenian Prisoners

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31