Լրահոս
Օրվա լրահոսը

Պեսկով. Իրականում ՌԴ և ՀՀ հարաբերությունները չեն ընդհատվել, դրանք չեն կարող ընդհատվել

Մարտ 21,2025 15:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանը Հայաստանին համարում է բարեկամ երկիր և մտադիր է էլ ավելի զարգացնել երկկողմ հարաբերությունները, ինչպես հայտնում է ՏԱՍՍ՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով մամուլում հայտնված տեղեկությունը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ բոլոր գերատեսչություններին հանձնարարել է «վերականգնել կապերը» ռուս գործընկերների հետ։

«Իրականում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել, դրանք չեն կարող ընդհատվել: Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Ինքնիշխան պետություն է, բայց մեզ շատ բան է միավորում՝ թե երկկողմ, թե պատմական, թե մշակութային և նաև ԵԱՏՄ-ի նման կարևոր ինտեգրացիոն միավորմանը համատեղ մասնակցության առումով։

Եվ, իհարկե, մենք ավելի քան բավարարված ենք հայկական կողմի նման փոխադարձ վերաբերմունքից մեր երկկողմ հարաբերությունների հեռանկարներին և պատրաստ ենք ամեն կերպ զարգացնել դրանք»,- նշել է Պեսկովը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31