Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առիթով
Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Նավրոզի առիթով:
Մեր երկրում ապրող քրդական համայնքի բոլոր ներկայացուցիչներին, ովքեր մեր հասարակության կարևոր հատվածն են, մեր հասարակական և մշակութային կյանքին ուրույն երանգներ հաղորդողները, մաղթում եմ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Հաճելի է տեսնել Հայաստանի քրդական համայնքի հաջողությունները մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման ասպարեզում: ՀՀ Կառավարության աջակցությունն այս ուղղությամբ կլինի շարունակական:
Կարդացեք նաև
Կրկին շնորհավորելով Նավրոզի առթիվ՝ մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն և հաջողություններ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ