Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտուն Գրիգորյանը, պարզվում է, իր հոլովակներից մեկում ներկայացրել է իր կողմից նախկինում՝ մինչեւ քարոզարշավը, կատարած աշխատանքներից մի քանիսը. Արսեն Բաբայան

Մարտ 21,2025 14:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Շատ զարմանահրաշ տրամաբանություն ունեն որոշ դիտորդներ: Մարդիկ հանցագործության մասին հաղորդում են տվել Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի դեմ: Ասում են, թե Մարտուն Գրիգորյանն իբր ընտրողների համար իրականացրել է ճանապարհների անվճար խճապատում ու իբր դա զուգորդելով նախընտրական քարոզարշավով եւ դրանով առերեւույթ կատարել է հանցանք:

Լո՞ւրջ, Ձեզ ընտրական ու քրեական օրենսգրքերն ո՞վ է սովորեցրել:

Մարտուն Գրիգորյանը, պարզվում է, իր հոլովակներից մեկում ներկայացրել է իր կողմից նախկինում (մինչեւ քարոզարշավը) կատարած աշխատանքներից մի քանիսը: Ուղիղ այնպես, ինչպես, օրինակ՝ ՔՊ թեկնածուները պատմում են, թե ինչպես են իրենք վերանորոգել Գյումրու բազմաթիվ ճանապարհներ, որոնք երկար տարիներ չէին վերանորոգվել:
Բա էս մեր դիտորդներն ինչի՞ մի հաղորդում էլ այս մասին չեն ներկայացնում…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31