Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՆ-ն չի հաստատում ապատեղեկատվությունը, թե տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր»․ Սուրեն Պապիկյան

Մարտ 21,2025 12:53

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սահմանային իրավիճակին։

Արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական զինված ուժերը կրակ են բացում իրենց ուղղությամբ։

«Պետք են տեսագրություններ, քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարեւանը, դրա համար մենք ասում ենք՝ եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր, տրամադրեք մեզ, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանք»,- ասաց Պապիկյանը։ Հարցին, թե ինչո՞ւ ՀՀ ՊՆ-ն ապացույցներ չի ներկայացնում,որ հակառակորդը ստում է, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Ինչի՞ մասին խոսենք, չեղած բանը ի՞նչը ապացուցենք։ Եթե կլինեն փաստեր, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել»։

Հարցին, թե ադրբեջանական կողմից զորքերի տեղաշարժ կա՞, Պապիկյանը պատասխանեց․ «Ոչ, չկա»։

Ադրբեջանի կողմից զորքերի կուտակումներ կա՞ն հարցին, նա պատասխանեց․ «Որպեսզի նման գնահատական տամ, պետք են հետախուզական տվյալներ։ Այս պահին գետնի վրա նման երեւույթ տեսանելի չէ։ Մամուլում առկա ապատեղեկատվությունն այն մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, ՊՆ-ն չի հաստատում»։

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ Սոթքի հատվածում կրակե՞լ են, Պապիկյանն ի պատասխան ասաց, որ բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, ՊՆ-ի հաղորդագրություններում տեղ են գտնում։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31