Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 18-ին, ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, որն այնուհետև «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։
Ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը նույն դպրոցի 14-ամյա աշակերտներից է, որը վնասվածքը ստացել է թիվ 124 դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 12։00-ի սահմաններում նշված դպրոցում վիճաբանության ժամանակ նրա 13-ամյա համադասարանցին ձեռքով հարվածել է նրա դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: