Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը նման փափուկ ուժի գործիքակազմ ունի Թուրքիայում. քուրդ լրագրող. Ermenihaber

Մարտ 21,2025 12:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Ermenihaber-ը զրուցել է Երևանում գտնվող քուրդ լրագրող, «Medyascope» լրատվական կայքի արտաքին լուրերի խմբագիր Մեհմեթ Թթալըի հետ։

Պրն Թաթլը, ինչպես գիտենք, 2022-ից կրկին մեկնարկել է ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց դրանցից միայն մեկը կամ երկուսն են կատարվել։ 

Ավելին, թուրք պաշտոնյաներից շարունակում ենք նույն բաները լսել, որ Թուրքիան հարաբերությունները համակարգում է Ադրբեջանի հետ։ Ըստ Ձեզ՝ Թուրքիան ինչու՞ է ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում ՀայաստանԱդրբեջան կարգավորման գործընթացի հետ։

– Ադրբեջանն այստեղ շատ մեծ գործոն է։ Այն, ինչ իրականում սպասվում էր Թուրքիայից 2020 թվականի պատերազմից հետո, հետևյալն էր. Երբ Հայաստանը Ղարաբաղի նկատմամբ իր ինքնիշխանությունը «հանձնեց/մատուցեց» Ադրբեջանին, դրանից հետո Թուրքիան պետք է իրականում նախաձեռներ հարաբերությունների կարգավորում։ Բայց չսկսեց այն։ Հիմա սա, թեկուզ փոքր չափով, փաստացի քննարկվել է նաև Թուրքիայում՝ հատկապես անկախ լրատվամիջոցների կողմից։

Այստեղ ամենակարևոր գործոնը Ադրբեջանն է։ Երբ ասում ենք Ադրբեջան, իրականում չենք խոսում 7-8 միլիոնանոց Ադրբեջանի մասին, այլ խոսքը գնում է բիզնես աշխարհի մասին, զենքի առևտրի, նավթի առևտրի, կարճ ասած՝ առևտրի։

Ինչպես գիտեք, 2016-ից Թուրքիան աննորմալ ժամանակներ է ապրում։ Թուրքիան ունի օտարերկրյա ներդրողների կարիք, քան երբևէ։ Ադրբեջանը իրականում շատ տեղերում է օգնության հասել Թուրքիային։ Օրինակ՝ գազի վաճառքի հարցում։ Բացի այդ, նոր ալիք է բացվել։ Այն բավականին արդյունավետ է նաև Թուրքիայում: Բնականաբար, չեմ ասում, որ այն թոփ 5 լրատվամիջոցներից չէ։ Բայց արդեն 5-6 տարի է, ինչ հիմնադրվել է ու կարողանում է որոշել Թուրքիայի օրակարգը։ Ադրբեջանը նման փափուկ ուժի գործիքակազմ ունի Թուրքիայում։ Ամենամեծ պատճառը, որ այդ պայմանավորվածությունները չեն պահպանվում կամ հետաձգվում են, կամ, պարզ ասած, ոչինչ չի խոսվում այդ պայմանավորվածությունների մասին տեղի է ունենում Թուրքիայում ամբողջությամբ ադրբեջանական լոբբիի ցանկություններին համապատասխան։

Ի՞նչ եք կարծում Թուրքիան միշտ կաջակցի՞ Ադրբեջանին:

– Այնպես չէ, որ ինչ էլ, որ լինի Թուրքիան կաջակցի Ադրբեջանին։ Ես այսպիսի մի հնարավորություն էլ եմ տեսնում։ Ինչպես գիտենք, Էրդողանը 71 տարեկան է, գիտենք նաև, որ անմահ էլ չէ։ Էրդողանից հետո պետք է տեսնենք, որ տարածաշրջանային երկրները՝ Հայաստանը, Իրանը, Վրաստանը պատրաստվում են հետէրդողանական շրջանին։ Հայաստանը կարող է մի փոքր թերանալ այս հարցում։ Իրականում հետևյալն եմ փորձում ասել․

Այժմ Թուրքիայում կա մի առաջնորդ, որն իր ձեռքում է կենտրոնացրել ողջ իշխանությունը։ Սա մի բան է, որն առաջին անգամ տեղի ունեցավ Աթաթուրքից հետո։ Սա ունի իր առավելություններն ու թերությունները: Եթե ​​դուք վատ հարաբերություններ հաստատեք այս ղեկավարության հետ, դա կարող է հսկայական ավերածություններ բերել: Բայց եթե դուք ինչ-որ կերպ կարողանաք կապի ալիք բացել այս ղեկավարության հետ, դա կարող է ստեղծել անհավանական հնարավորություններ:

Դա էլ այն պատճառով, որ հիմա Թուրքիան իրավունք ունի այն ներկայացնելու։ Այնպես որ, եթե Էրդողանն այսօր ասի, որ ամբողջությամբ բարելավում է հարաբերությունները Հայաստանի հետ, գեթ մեկ բողոք էլ չի լինելու։ Նա այդպիսի ուժ ունի։

Քանի դեռ Էրդողանը ողջ է և իշխանության ղեկին պետք է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը լուծում տալ, քանի որ Էրդողանից հետո շատ դժվար կլինի հասնել լուծման։ Էրդողանը կա, մնում է միայն մեկ մարդ, ում պետք է համոզել։ Եթե ​​Էրդողանը չլինի, գուցե ստիպված լինեք համոզել 84 միլիոն մարդու։ Կարծում եմ նաև, որ Էրդողանից հետո Ադրբեջանը միանշանակ պատրաստվում է Թուրքիայի հետ քաղաքականությանը։ Նա հավանաբար արդեն կապ է հաստատում Էրդողանից հետո թեկնածուների հետ։ Նա արդեն քայլեր է անում, որոնք կարող են շահարկել կամ ազդել Էրդողանից հետո արտաքին քաղաքականության վրա։

Կարծում եմ՝ Հայաստանը չպետք է հետ մնա այս հարցում։ Բայց ավելի կարևորն այն է, որ պետք է փոխզիջման ճանապարհ գտնել Էրդողանի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31