Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնում է կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ Նիստի մի մասն անցկացվում է դռնփակ։
Սուրեն Պապիկյանը նշեց․ «Չնայած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին ադրբեջանական կողմի ժամանակ առ ժամանակ տարածած տեղեկություններին, ընդհանուր առմամբ ամբողջ տարվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն»։
Նա նշեց, որ 2024 թվականի ընթացքում մշակվել, հավանության է արժանացել եւ հրապարակվել է բանակի կերպափոխման հայեցակարգը։ Նախարարը նաեւ հավելեց, որ ատեստավորման արդյունքներով զինծառայողների դրամական բավարարումն ավելացել է 205 հազարից մինչեւ 470 հազար դրամով։
«Շարունակվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ներգրավելու «Պաշտպան հայրենյանց» ծրագիրը։ Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործման համատեքստում ընդլայնվել է վարժական հավաքների անցկացման շրջանակը՝ ընդգրկելով մի քանի անգամ ավելի պահեստազորայիններ»,- հավելեց Սուրեն Պապիկյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ