Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղի է ունեցել խայտառակություն․ բոյկոտեք Անդրանիկ Քոչարյանին», «Ես ընդամենը կրկնել եմ Բագրատ սրբազանի ասածը»․ վեճ ԱԺ նիստում

Մարտ 21,2025 11:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Անդրանիկ Քոչարյանի անթույլատրելի պահվածքին լրագրողի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում, թիրախավորելով Tribune.am կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին, նման արտահայտություն էր արել․ «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»։ Սա առաջին դեպքը չէ, երբ Քոչարյանը վիրավորում ու պիտակավորում է խորհրդարանում աշխատող լրագրողներին։

Գեղամ Մանուկյանն ասաց․ «Երեկ մեր հանձնաժողովի նիստից հետո ԱԺ տարածքում տեղի է ունեցել խայտառակ երեւույթ՝ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ վիրավորել է լրագրողին, ոչ միայն լրագրողին, վիրավորել է նաեւ սեռով պայմանավորված։ Սա ուղղակի դառնում է անթույլատրելի, սա պետք է ունենա իր արձագանքը»։ Գեղամ Մանուկյանը նկատեց, որ երեկվանից ՔՊ խմբակցության կին պատգամավորներից որեւէ մեկը չի արձագանքել Քոչարյանի պահվածքին։

«Դիմում եմ լրագրողներին՝ բավական է այլեւս հանդուրժեք Ազգային ժողովում ձեր դեմ ուղղված բոլոր այդ հարձակումները, բոյկոտեք Անդրանիկ Քոչարյանին, բոյկոտեք այն բոլոր պատգամավորներին, որոնք ձեզ վիրավորում են։ Դիմում եմ լրագրողական կազմակերպություններին՝ բավական է ձայններդ կտրած նստեք, այս ամենը վաղը հանգեցնելու է շատ ավելի տոտալիտար քայլերի»,- հավելեց Գեղամ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․ «Ես կրկնել եմ Բագրատ սրբազանի ասածը։ Սրբազան բառը ես հիմա օգտագործում եմ միտումնավոր, եթե դուք դեմ եք սրբազանի ասածին, իսկ դրա մեջ որեւէ վիրավորական բան չկա։ Ընդամենը ես արձանագրել եմ, որ պետք է խոսքն օգտագործելուց լինի մաքուր։ Թե դուք դրա մեջ ինչ եք պատկերացնում, դա ձեր պրոբլեմն է, ամեն մարդ մտածում է իր փչացվածության աստիճանով։ Դուք սրբազանի ասածին դեմ չեք եղել, հիմա լրագրողներին մանիպուլյատիվ հայտարարություններ եք անում»։

«Եթե սրբազանին կրկնում եք, կրկնեք նաեւ իր այն կոչը, որ Նիկոլը պետք է հեռանա»,- արձագանքեց Գեղամ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Այնուհետեւ լեզվակռիվ տեղի ունեցավ Անդրանիկ Քոչարյանի եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ասաց, որ Անդրանիկ Քոչարյանը պարտավոր է ներողություն խնդրել։ Նա ասաց, որ նիստ կանեն, Անդրանիկ Քոչարյանի որեւէ արարք չպետք է անարձագանք մնա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31