Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտահրավերների անցյալ փորձը ուսումնասիրելով՝ Հայաստանն այսօր իր գործընկերային հարաբերությունները կառուցում է ազգային շահերի հենքի վրա. դեսպան Բալայան

Մարտ 21,2025 12:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 12-ին տեղի ունեցավ Բելգիայի հայերի կոմիտեի տարեկան գալա ընթրիքը, որին ներկա էին Անվտանգության և ներքին գործերի նախարար Բեռնար Քուինթինը, Միջին դասի, անկախ ձեռնարկատերերի և փոքր և միջին բիզնեսի նախարար Էլեոնորա Սիմոնեն, Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների և եվրոպական հարցերի հանձնաժողովների փոխնախագահ Միշել դը Մաղդը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնքը։

Ընթրիքի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց դեսպան Տիգրան Բալայանը, որն անդրադարձավ Հայաստան-Բելգիա համագործակցության լայն օրակարգին՝ նշելով այն ձեռքբերումները, որոնք գրանցվել են վերջին տարիների ընթացքում, որոնց թվում են Բելգիայի կառավարության կազմավորման կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության վերաբերյալ դրույթների ներառումը, նոր առևտրային պայմանագրերի կնքումը և նոր նախագծերը։

Ներկայացնելով հարևան Նիդերլանդների փորձը՝ դեսպանը հայտնեց, որ Հայաստանի մտադրությունն է որակապես նոր մակարդակի վրա բարձացնել Բելգիայի հետ փոխգործակցությունը։

Դեսպան Բալայանը նշեց նաև, որ այս տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը, որը խորհելու շատ առիթներ է տալիս՝ ընդգծելով, որ մարտահրավերների անցյալ փորձը ուսումնասիրելով՝ այսօր Հայաստանն իր գործընկերային հարաբերությունները կառուցում է իր ազգային շահերի հենքի վրա։

Բելգիայում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31