Լրահոս
Օրվա լրահոսը

Կոբախիձեն ներկայացրել է, թե ինչ են քննարկել Փաշինյանի հետ հանդիպմանը

Մարտ 21,2025 11:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Regionmonitor. Մարտի 20-ին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X հարթակում ներկայացրել է, թե ինչ են քննարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Մեր քննարկումն ընդգրկուն էր՝ կենտրոնանալով մեր ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրների վրա։ Մարզական և մշակութային կապերի միջոցով ամրապնդված հարաբերությունները վերահաստատում են 2 ազգի միջև առկա խոր կապը։ Վստահ եմ, որ այս առիթը ավելի կխորացնի մեր համագործակցությունը և կնպաստի մեր ընդհանուր հաջողությանը»,- գրել է Կոբախիձեն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31