Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության միայն թղթային փաստաթուղթը և ստորագրություններն արժեն այնքան, որքան օգտագործված թուղթը և թանաքը. «Ազգ»

Մարտ 21,2025 11:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այս չորս տարիների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից նրա հիմնական համախոհները, չկորցնելով հույսը, օգտագործեցին բոլոր հնարավորությունները՝ փորձելով հասնել հիշյալ պայմանագրի վերջնական տեսքի բերվելուն։ Այս ամբողջ ընթացքում, ընդհակառակը, ինքնավստահ Ադրբեջանը, պատերազմի հաջողությունից արբած, շարունակաբար արտահայտում է Հայաստանին ուղղված՝ գնալով ավելի ամբարտավան եւ արտառոց պահանջներ ու պայմաններ է դնում։

Այս անսանձ մեծամտության գագաթնակետը Ադրբեջանի բարձրագույն պետական պաշտոնյաների կողմից մինչ օրս ողջ Հայաստանին «Արեւմտյան Ադրբեջան» անվանելն է։

Այս պայմաններում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստանում, ապա միջազգային մամուլում, հանկարծակի լուրեր տարածվեցին, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել «խաղաղության պայմանագրի» տեքստի բոլո՛ր կետերի շուրջ։ Հատկանշական է, սակայն, որ մինչ Հայաստանի իշխանությունները փորձում են այս իրադարձությունը ներկայացնել որպես կարեւոր ձեռքբերում, իսկ եվրոպական, ամերիկյան եւ հարեւան երկրները լավատեսորեն են արձագանքում այդ լուրերին, մյուս կողմից, պայմանագրի ստորագրման ամսաթվի կամ վայրի մասին տեղեկություն չկա, եւ, էականորեն, Ադրբեջանը որեւէ կերպ չի էլ անդրադառնում այդ հարցին։ Ավելին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ամեն օր դեռ նորանոր զիջումներ է պահանջում Հայաստանից։

Այս պայմաններում է, որ այս առնչությամբ մեզ ուղղված հարցերին ի պատասխան՝ մենք՝ որպես բարեխիղճ հայեր, հիմնվելով «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ներկայումս հանրությանը հասանելի թերի տվյալների վրա, այս հոդվածով արտահայտում ենք մեր մտահոգությունը եւ, առայժմ, հոռետեսությունը։

Այս մտահոգությունն ու հոռետեսությունը հիմնված են մեկ կարեւոր հիմնարար բացթողման վրա. այսօր՝ պատերազմից ավելի քան չորս տարի անց, դեռեւս կա ռազմական պատրաստվածության բացահայտ բացակայություն՝ բարձր մակարդակով Հայաստանի պաշտպանությունը կազմակերպելու համար:

Իրոք, պատմությունը բազմիցս ցույց է տվել, թե որեւէ երկրի խաղաղության ամենավստահելի ու թերեւս միակ երաշխիքը բոլոր ժամանակներում եւ վայրերում ռազմականորեն պաշտպանվելու եւ սեփական ուժերով իր սահմանների վրա յուրաքանչյուր ոտնձգությանը դիմակայելու նրա լիակատար պատրաստակամությունն է:

Դրա բացակայության դեպքում, ցավոք, միայն թղթային փաստաթուղթը եւ դրա ստորագրությունները արժեն այնքան, որքան օգտագործված թղթի եւ թանաքի արժեքը:

Դոկտոր ԱՐՇԱՎԻՐ ԳՅՈՆՋՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31