Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի ընտրություններ, գերեվարված պատանդների ազատարձակման հարց եւ «Խաղաղության պայմանագիր». երեքն էլ անցնում են նույն «գործով»՝ իշխանությունը ամեն գնով պահելու տրամաբանությամբ. «Ազգ»

Մարտ 21,2025 10:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օրվա ներքաղաքական գլխավոր թեմաները երեքն են՝ Գյումրիի քաղաքային ընտրություններ, գերեվարված պատանդների ազատարձակման հարց եւ «Խաղաղության պայմանագիր»:

Երեքն էլ անցնում են (օգտագործենք դատաիրավական տերմինը) նույն գործով՝ իշխանությունը ամեն գնով ձեռքում պահելու տրամաբանությամբ, հակաօրինական, հակասահմանադրական, բռնատիրական մեթոդներով: Գյումրիում՝ գործադիր իշխանության կողմից ամենակոպիտ միջամտություններով, Բաքվի բանտում գտնվող մեր պատանդների նկատմամբ ազգային ու մարդկային պարտականությունների չկատարմամբ, իսկ Ալիեւի բռնապետության հետ այսպես կոչված «խաղաղության» բանակցություններում՝ զիջողականությամբ, ստրկամտությամբ:

Գյումրիի քաղաքային ընտրություններին անդրադառնալու առիթ դեռ կունենանք, բայց մինչ այդ զգուշացնենք ընդդիմադիր թեկնածուներին, որ «Քաղպայմանագիրն» ամեն ինչ անելու է, ներառյալ ծեծուջարդը եւ մյուս խժդժությունները, Հայաստանի 2-րդ քաղաքի բանալիները ձեռքին պահելու ուղղությամբ, որպես մոդել կրկնելու գնով 3-րդ քաղաքի՝ Վանաձորի օրինակը, օգտագործելով նաեւ, ինչպես միշտ, իր սիրելի՝ «պատերազմի» ուրվականը…

Ինչ վերաբերում է հաջորդ՝ պատանդների ազատարձակման խնդրին, հակառակ ԱԺ նախագահի պնդումներին, թե, իբր, նրանց հարցով զբաղվում են դիվանագիտական խորհրդապահության պայմաններում, ինչպես որ, իբր, զբաղվել են 44-օրյա պատերազմի 150 գերիների ազատման հարցում, մեր գերիները մնում են ադրբեջանական դատարանի ողորմածության տակ:

Գալով 3-րդ խնդրին՝ այսպես կոչված «Խաղաղության պայմանագրին», որն այս օրերին երկուստեք՝ իշխանության եւ ընդդիմության միջեւ եւ անդին քննարկվող, շեփորվող ու փնովվող գլխավոր հարցն է դարձել, ստորագրվելու դեպքում դառնալու է աղետ, Կարսի պայմանագրի նման երկար տասնամյակներ ափսոսանքի, զղջումի, անեծքի ու դատապարտման առարկա:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31