Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան. Գյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի

Մարտ 21,2025 10:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Գյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի` առաջին պլան բերելով ոչ միայն ՔՊ հնամաշ ու վաղուց ոչ պիտանի դեմքերին, այլ նման դեպքերի համար նախատեսված «տշված» վարձկաններին:

Սրանց բոլորի նպատակն է` վարկաբեկիչ ու կեղծ տեղեկություններով տեղեկատվական դաշտը հագեցնելը, որով փորձում են քողարկել իրենց «բազմակուսակցական» անցյալի տեր, դեմք չունեցող և բացառապես Փաշինյանին ծառայություն առաջարկող թեկնածուին:

«Նիկոլի թեկնածու» պիտակն արդեն իսկ ամեն ինչ ասում է իշխանական թեկնածուի էության, սկզբունքների ու խոստացած հեռանկարների մասին, որովհետև որը ներկայանում է Փաշինյանի կամ ՔՊ-ի անունից, առաջին հերթին կիսում է օրվա իշխանության ուրացման, հանձնողական, դավաճանական քաղաքականությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31