Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ուղղակի կապ կա տրանսպորտի բոյկոտի եւ իշխանության ապագա ձայների միջեւ

Մարտ 21,2025 13:00

Արդեն երկար ժամանակ է, ինչ Երեւան քաղաքում տրանսպորտի սակագների վերաբերյալ տարաբնույթ վերլուծություններ է նետված հրապարակ. քաղաքային իշխանությունները փորձում էին մինչեւ 3 անգամ բարձրացնել գործող սակագները, իսկ ավագանու ընդդիմադիր ուժերն ամեն ինչ անում էին՝ նաեւ ժողովրդի միջոցով տրանսպորտի սակագինը թողնել անփոփոխ՝ 100 դրամ (Երեւանի ավագանու նախորդ օրվա նիստում քննարկվեց տրանսպորտը չթանկացնելու «Մայր Հայաստանի» նախագիծը-խմբ):

Երկար քննարկումներից հետո, քաղաքային իշխանությունները հանգեցին հետեւյալին. վերջնական գին սահմանեցին 150 դրամը, որին ժողովրդի մեծամասնությունը կարծես դեմ էր եւ փորձում էր պայքարել դրա դեմ՝ բոյկոտել եւ անվճար եթեւեկել, որպեսզի քաղաքային իշխանությունը վերջնական ետ քայլ կատարեր՝ գինը դարձյալ սահմանելով 100 դրամ ու դրանով փակի այս գերկարեւոր հարցը: Սակայն սակագների բարձրացմանը հաջորդող օրերի ուսումնասիրությունը հստակ վկայում է, որ ժողովուրդը կարծես դեմ էր սակագների բարձրացմանը, սակայն նրա մեծամասնությունը հաճույքով էլ կատարում է վճարումները: Այսինքն, ասում է մի բան, կատարում մեկ այլ բան՝ ճիշտ հակառակը: Այդ պատճառով էլ, քաղաքային իշխանության որոշումը չի փոխվել եւ առ այսօր ուժի մեջ է, իսկ ժողովրդի մի մասը քաղաքային իշխանության կողմից սահմանված գնով պարկեշտորեն կատարում է երթեւեկելու վճարումները, իսկ մյուս մասը տարբեր մեթոդներով իրականացնում է բոյկոտը եւ այս պահի դրությամբ հայտնի չէ, թե արդյունքում որ կողմը կհաղթի: Իհարկե, սա բնավ նորմալ վիճակ չէ եւ պետք է հնարավորինս արագ փորձել կարգավորել ու իրավիճակից բխող սակագին նշանակել:

Մյուս կողմից էլ, եթե այս խառը վիճակը երկար շարունակվի, ապա պարզ կդառնա, ժողովուրդը վերջնականապես բոյկոտում է 150 դրամ սակագնի դիմաց, այսինքն՝ մերժում է իշխանություններին, թե ընդունում է այդ սակագինը, հաստատելով, որ անգամ իրենց տուժվելու՝ կորցնելու պարագայում, պատրաստ են վնասներ կրել, բայց կատարել իշխանությունների առաջարկած փոփոխությունը, այսինքն՝ լեգիտիմացնել իշխանությունների առաջարկած ծրագրի իրագործումը՝ ի ցույց դնելով իշխանությունների գերակայությունը այլ ուժերի՝ մնացած ամեն ինչի նկատմամբ: Եթե կշեռքի նժարին դրված են ժողովրդի գոյատեւման համար անհրաժեշտ՝ նաեւ ամենօրյա երթեւեկության իշխանության որոշած ծախսերի իրականացումը, որը նրանց պարտադրանքն է, իսկ մյուս կողմից ոչ հեռու ապագայում նրանց վստահելու ու ձայն տալու հրամայականը, ապա ժողովրդի լռությունն ու 150 դրամ արժեքով երթեւեկելը պարզորոշ խոսում է այն բանի մասին, որ նույն ժողովուրդը պատրաստակամ է հերթական անգամ (կլինի հերթական, թե արտահերթ ընտրություն) ձայնը տալ գործող իշխանություններին, քանզի եթե տվյալ հարցում օրական մի քանի անգամ կորցնում է ու հեզորեն կատարում է այդ պահանջը, ապա հետագայում ինչու պետք է իր ձայնը չտա հենց իշխող ուժին:

Իրականում, սա հենց այն լակմուսի թուղթն է, որը պարզորոշ ցույց է տալիս, որ այս պահի դրությամբ էլ ժողովուրդը հակված է հաջորդ անգամ եւս իր ձայնը տալ գործող իշխանություններին, կարծես, երկրում ամեն ինչ նորմալ է … Սա հենց այն սոցիոլոգիական հարցումն է, որը սպառիչ պատասխանում է, թե ժողովուրդն ինչպես է գնահատում երկրի ու իր իրավիճակը, որից էլ կախված, թե առաջիկա ընտրությունների ժամանակ ում է պատրաստվում տալ իր քվեն: Ահա սա հենց այն հարցն է, որ ամենից շատն է հետաքրքրում իշխանություններին: Ցավոք սրտի, այս հարցին սպառիչ պատասխան տալն այս օրերին համարյա անհնարին է, քանի որ հնարավոր չէ ճշտել, թե ժողովրդի որ տոկոսն է պարտաճանաչ վճարում 150-ական դրամները (իհարկե, դրանք իշխանության ձայներն են), իսկ որ տոկոսն է բոյկոտում երթեւեկության վճարումը (սրանք էլ ոչ իշխանական ձայներն են), որից էլ պարզ կդառնա հիմնական հարցի պատասխանը. ժողովուրդը ում է պատրաստ իր ձայնը տալ առաջիկա ընտրությունների ժամանակ:

Փաստացի, ոչ մի սոցհարցում չի կարող ավելի հավաստի պատասխան տալ այս հարցմանը, քան տրանսպորտի երթեւեկության վերաբերյալ ժողովրդի մոտեցումը:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
20.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31