Մարտի 18-20-ը Իտալիա կատարված այցի ընթացքում գործընկերներիս Սարգիս Խանդանյանի եւ Արման Եղոյանի հետ հանդիպել ենք Իտալիայի Պատգամավորների պալատի եւ Սենատի անդամների հետ։
Իտալացի գործընկերներին մեր հիմնական ուղերձն էր այն, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցրել են Խաղաղության համաձայնագրի տեքստը, եւ Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել այն։
Հանդիպել ենք Եվրոպական միության քաղաքականությունների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ալեսանդրո Ջիլիո Վինյային։
Հանդիպել ենք նաեւ Իտալիայի խորհրդարանում Միջխորհրդարանական միության Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար, պատգամավոր Ջուլիո Չենտեմերոյին, ԵԽԽՎ-ում Հայաստանի մասին զեկույցի համազեկուցող, Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Պիերո Ֆասսինոյին, Բյուջետային հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Ջանմաուրո Դելլ’Օլիոյին, Բյուջետային հանձնաժողովի պատգամավոր Լաուրա Կավանդոլիին։
Կարդացեք նաև
Հանդիպել ենք նաեւ Արտաքին և համայնքային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Պաոլո Ֆորմենտինիին, Արտաքին և համայնքային հարցերի հանձնաժողովի պատգամավոր Սիմոնե Բիլիին, Աշխատանքի հարցերի հանձնաժողովի պատգամավոր Լորենցո Մալագոլային, Արտաքին և համայնքային հարցերի հանձնաժողովի պատգամավոր Դիմիտրի Քոինին։
Հանդիպել ենք նաեւ Արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, սենատոր Մենիա Ռոբերտո Մենիային, Միջխորհրդարանական միությունում Իտալիայի խմբի ղեկավար, սենատոր Պիեր Ֆերդինանդո Կազինիին։
Հանդիպել ենք նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավար, պատգամավոր Էուջենիո Զոֆֆիլիին, Արդարադատության հարցերով հանձնաժողովի անդամ, պատգամավոր Անդրեա Պելլիչինիին, ԵԱՀԿ ԽՎ-ում Իտալիայի պատվիրակության անդամ, պատգամավոր Մաուրո Դել Բարբային,
ԵԱՀԿ ԽՎ-ում Իտալիայի պատվիրակության անդամ, պատգամավոր Ֆաբրիցիո Կոմբային, Շրջակա միջավայրի հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ֆաբրիցիո Ռոսսիին, ԵԱՀԿ ԽՎ-ում Իտալիայի պատվիրակության անդամ, սենատոր Աննա Բիլոտին։
Հանդիպել ենք նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ում Իտալիայի պատվիրակության անդամ, պատգամավոր Կատիա Պոլիդորիին։
Հանդիպել ենք նաեւ «Միջազգային հարաբերությունների ինստիտուտ» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչների հետ»։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյան