Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ունեցվածք ունի Գյումրու քաղաքապետի՝ ամենաքննարկված թեկնածուն

Մարտ 20,2025 23:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրիում ՏԻՄ ընտրություններին «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության ցուցակով առաջադրված «Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի» նախագահ, երգիչ Արտյոմ Թումանյանը, որի Գյումրվա ֆայտոնում նկարահանված «Մարդ Գյումրեցի» վերնագիրը կրող քարոզչական տեսահոլովակը կարճ ժամանակահատվածում դարձավ համացանցի հիթ՝ հումորային արձագանքների արժանանալով, ո՛չ  անշարժ, ոչ շարժական և ո՛չ էլ թանկարժեք գույք ունի:

 

Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրից։

Թեկնածուն բնակվում է Գյումրու կենտրոնում՝ Քըրք Քըրքորյան փողոցում, որպես եկամուտ՝ հայտարարագրել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ից ստացած ավանդը՝ մոտ 400 հազար դրամի չափով, նվիրատվություն՝ 3 մլն 200 հազար դրամի չափով, որը մուտքագրվել է տերմինալով,տան վարձակալությունից ստացած եկամուտը՝ 554 ԱՄՆ դոլարի չափով։

Նա նվիրատվություն ունի նաև որդուց՝ Դավիթ Թումանյանից՝  130 հազար դրամի չափով։

Թեկնածուի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ եղել են 10 միլիոն ՀՀ դրամ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31