Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում խստագույն պատասխանատվության ենթարկել Անդրանիկ Քոչարյանին` սանձարձակ պահվածք ցուցաբերելու, պատգամավորական էթիկան խախտելու, լրագրողին վիրավորելու համար. ՀԺՄ

Մարտ 20,2025 21:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ներքաղաքական և արտաքին քաղաքական իրադրության յուրաքանչյուր սրմանը զուգահեռ՝ Հայաստանում ավելանում են լրագրողներին և լրատվամիջոցներին թիրախավորելու դեպքերը, ընդ որում՝ վերջիններիս կողմից իրենց օրինական մասնագիտական գործունեությունն իրականացնելիս:

Ցավալի է, որ վերջին ժամանակներում լրագրողների և լրատվամիջոցների թիրախավորման դեպքեր տեսնում ենք թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճամբարներից, թե՛ նրանց նրանց հարող շրջանակներից: Որևէ կողմ չի կարող քննարկման առարկա դարձնել լրագրողի՝ հարց տալու իրավունքը:

Սակայն այն ցինիզմը, որով լրագրողների հետ հարաբերվում են ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչները, չունի և երբևէ չի ունեցել հավասարը՝ ինչպես արգահատելի արարքի կատարման, այնպես էլ՝ դրա հետևանքների չգիտակցման տեսանկյունից:

Ողբերգություն է տեսնել, որ սեփական երկրի լրագրողների հետ շփվել չցանկացող ՀՀ արտաքին գործերի նախարարն իր պաշտոնին ու դիրքին անհամարժեք կերպով է շփվում ընդամենն իրեն հարց տված լրագրողի՝ 24News -ի լրագրող Մերի Մանուկյանի և մյուս լրագրողների հետ:

Առավել տգեղ է հետևել, թե ինչպես է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության (ՔՊ) տարիքն առած պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խոսում իր երեխայի տարիքի կին լրագրողի՝ Yerevan Tribune-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ ու միայն այն պատճառով, որ վերջինիս տված հարցերը նրան դուր չեն գալիս:

Անիմաստ է, իհարկե, իշխանություններին հերթական անգամ կոչ անել զսպել այս կամ այն պաշտոնյային, որովհետև յուրաքանչյուր նման դրսևորումից հետո նրանք ավելի լկտի, ցինիկ ու սանձարձակ են դառնում, բայց լրագրողի օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումը կոնկրետ քրեական հոդվածի անվանում ունի: Սա՝ ի գիտություն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի:

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ ենք որևէ դեպքում չտրվել սադրանքների, գործել օրենքի և մասնագիտական էթիկայի շրջանակներում:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողներին թիրախավորելու, նրանց օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը, կոչ անում հատկապես իշխանության ներկայացուցիչներին՝ գալ կառուցողական դաշտ ու, ի վերջո, ըմբռնել՝ հարցերին պատասխանելն իրենց պաշտոնից բխող պարտադիր գործողություն է:

Կոչ ենք անում խստագույն պատասխանատվության ենթարկել Անդրանիկ Քոչարյանին` սանձարձակ պահվածք ցուցաբերելու, պատգամավորական էթիկան խախտելու, լրագրողին վիրավորելու ու վերջինիս աշխատանքը խոչընդոտելու համար։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ                      

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31