Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու՝ պրոդյուսեր, «Հայաթ փրոջեքթ Գյումրի» երաժշտական խմբի երգերի հեղինակ Ռուբեն Մխիթարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով իր գույքի և եկամուտների մասին ներկայացրած հայտարարագրով տեղեկացրել է, որ «Վառուվի» ՍՊԸ-ի տնօրենն է, ունի մեկ առանձնատուն Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում՝ 340 քառակուսի մետր մակերեսով։
Թեկնածուն շարժական գույք չունի, թանկարժեք գույք՝ ևս։
Որպես եկամուտ՝ ներկայացրել է «Վառուվի» ՍՊԸ-ից իր աշխատավարձը՝ 3մլն․ 20 հազար դրամ և նույն ՍՊԸ-ից շահաբաժինը՝ 43 մլն․ 950 հազար դրամ։
Դրամական միջոցները՝ հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 41 մլն․ ՀՀ դրամ և 67 հազար ԱՄՆ դոլար։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ