Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականներին

Մարտ 20,2025 22:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց վերապատրաստման դասընթացներին մասնակից Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած եկեղեցականների հետ։

Նորին Սրբությունը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով հոգևոր հայրերին, գոհունակությամբ անդրադարձավ վերապատրաստման դասընթացների արդյունավետությանը: Այս առնչությամբ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց հոգևորականների հովվական ու աստվածաբանական գիտելիքների հարստացումը` ժամանակակից մարտահրավերների  պայմաններում գիտական նոր ձեռքբերումներով իրենց հոգևոր առաքելությունը արդյունավոր կերպով իրականացնելու համար։

Հայոց Հովվապետը քահանա հայրերին պատգամեց նաև Սուրբ Էջմիածնի խորհրդով զորացած՝ անձնադիր ու եկեղեցանվեր ծառայությամբ իրենց նպաստը բերել հայրենիքի ու հայ ժողովրդի զավակների առջև ծառացած դժվարությունների հաղթահարմանը։

Հանդիպմանը Նորին Սրբությունը պատասխանեց նաև քահանաների հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու կանոնական, ծիսական և հովվական կյանքին:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31