Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ անում են, որ արցախահայությունը Հայաստանից էլ գնա. Արմենուհի Կյուրեղյան

Մարտ 20,2025 20:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վանաձորի ոստիկանության բաժանմունքում արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման դեպքը Աժ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը համարում է հերթական քայլն ընդդեմ արցախցիների:

«Իրենք տեսնում են, որ արցախահայությունը մեծ ուժ է, արցախահայը այլեւս չի հանդուրժում այս իշխանությունների արարքները: Արցախահայությունը հայաստանցու հետ միասին ամեն ինչ պետք է անի, այս իշխանություններին վռնդելու համար: Այ դրանից են հենց վախենում: Համոզված եմ, որ մյուս կողմից կատարում են թուրք-ադրբեջանական տանդեմի հրահանգները: Ամեն ինչ անել, որ արցախահայությունը Հայաստանից էլ գնա, որովհետեւ ի վերջո պետք է գա այն պահը, երբ նոր ազգային իշխանությունը բարձրաձայնի արցախահայության հետ վերադարձի իրավունքի պահանջը ամբողջ միջազգային հարթակներում:

Ի վերջո, պետք է գա այն պահը, երբ արցախահայությունը ՀՀ ազգային իշխանության հետ պայքարի Բաքվում ռազմագերիների վերադարձի հարցով, ի վերջո, պետք է բարձրաձայնվի Արցախի ինքնորոշման իրավունքի իրականացման մասին հարցը միջազգային հարթակներում, իսկ այս պահանջները սրանց համար ամենավտանգավորն ու վախեցնող պահանջներն են» ,- այսօր ի պաշտպանություն Տիգրան Ուլուբաբյանի՝ Քննչական կոմիտեի շենքի դիմաց ասաց պատգամավորը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31