Լրահոս
Օրվա լրահոսը

Մելքումյանը՝ Եվլախում ադրբեջանցիների հետ բանակցությունների մանրամասները հրապարակելու խոստում տվեց

Մարտ 20,2025 20:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվլախում ադրբեջանցիների հետ հանդիպմանը արցախյան կողմի ներկայացուցիչ Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը այսօր լրագրողների հետ զրույցում խոստացավ առաջիկայում մանրամասն հայտնել, թե ինչ են բանակցել, թշնամուց ինչ առաջարկներ են ստացել:

«Առաջարկները իրենց կողմից էնքան շատ էին, բայց որոշում կայացնողը Արցախի ժողովուրդն էր: Իսկ Արցախի ժողովուրդը որոշեց, որ մենք չենք ուզում ապրել ադրբեջանցիների հետ»,- պատասխանելով հարցին, թե ինչու հնարավոր չեղավ հասնել նրան, որ արցախցիներն անվտանգ մնան Արցախում՝ ասաց Մելքումյանը:

Անդրադառնալով ոստիկանական բաժանմունքում խոշտանգման ենթարկված արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի հետ կատարվածին՝ Մելքումյանն ասաց՝ անտանելի նախադեպ է, անթույլատրելի: Ամեն ինչ պետք է անել, որ նման բան այլեւս չկրկնվի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31