Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարությանը հորդորում եմ հնարավորինս արագ հրաժարվել մարդու իրավունքները կոպտորեն խախտող նախագծից. Էդմոն Մարուքյան

Մարտ 20,2025 21:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

«Նորություն չէ, որ Արդարադատության նախարարությունը առաջարկել է օրենսդրական նախագիծ, համաձայն որի՝ ֆիզիկական անձի կամ բիզնեսի նկատմամբ վարչական ակտի վիճարկումը չի դադարեցնելու դրա վճարման պարտավորությունը։ Այսինքն, եթե հարկային մարմինները լրացուցիչ հարկ կամ տուգանք սահմանեն, այն պետք է վճարվի մինչև դատարանի վերջնական որոշումը, անկախ նրանից՝ որոշումը բողոքարկվում է, թե ոչ։

2019-2024 թվականների տվյալներով՝ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) պարտվել է իր դեմ հարուցված դատական գործերի զգալի մասը։ 10 779 հայցերից 7 163-ի դեպքում դատարանը որոշել է հայցվորների օգտին։ Սա ցույց է տալիս, որ ՊԵԿ-ի որոշումների զգալի մասը հետագայում ճանաչվել է անհիմն։ Միևնույն ժամանակ, վարչական գործերի քննությունն առաջին և վերաքննիչ ատյաններում միջինում տևում է ավելի քան երկու տարի, որի ընթացքում վիճարկվող գումարները մնում են սուբյեկտների տնօրինումից դուրս։ Սա կարող է ազդել նրանց ֆինանսական վիճակի վրա, հատկապես խոշոր գումարների դեպքում։

Եվ ահա երեկ Արդարադատության նախարարը հայտարարեց, որ հանրային քննարկման է հրավիրում այս օրենսդրական նախագծի շուրջ։

Ես գտնում եմ, որ քննարկելու բան չկա։ Արդարադատության նախարարությունը պարզապես պետք է ետ կանչի այս նախագիծը և հաջորդ անգամ նման խայտառակ առաջարկներով հանդես չգա։

Հասկացեք վերջապես, դուք խախտում եք անմեղության կանխավարկածի սկզբունքը, քանի որ  օրենսդրական նախագիծը նախատեսում է վճարման պարտավորություն մինչև դատարանի վերջնական որոշումը։

Սա հակասահմանադրական վարչարարություն է, և իրեն ժողովրդավարական հռչակած ոչ մի իշխանություն նման օրենք ընդունելու իրավունք չունի։

Արդարադատության նախարարությանը հորդորում եմ հնարավորինս արագ հրաժարվել մարդու իրավունքները կոպտորեն խախտող այդ նախագծից»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31